Արվեստը՝
քո ձեռքում
Արվեստը պարզապես դիտելու համար չէ. այն առավելապես զգալու և վերապրելու մասին է։ Մարտիրոս Սարյանը իր վրձնով ստեղծեց մի աշխարհ, որտեղ գույները շնչում են, լույսը՝ երգում, իսկ վրձնի ամեն հարված մի պատմություն է պատմում։
Այսօր ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս նորովի զգալ արվեստը, և Visa Signature Limited Edition քարտը հենց այդ կամուրջն է անցյալի ու նորարարության միջև։
Augmented Reality (AR) տեխնոլոգիայի և Arloopa հավելվածի միջոցով՝ քարտապանները կարող են վերակենդանացնել Սարյանի լեգենդար «Հայաստան» ստեղծագործությունը։
Ինչպե՞ս կենդանացնել քարտի վրա պատկերված «Հայաստան» պաննոն ARLOOPA հավելվածով՝
1․ Ներբեռնեք ARLOOPA հավելավծը
2․ Ընտրեք Marker Scanner-ը
3․ Թույլատրեք հասանելիություն տեսախցիկին (եթե պահանջվում է)
4․ Ուղղեք հեռախոսի տեսախցիկը դեպի Acba բանկի Visa Signature Limited Edition քարտը և սքանավորեք այն
5․ Վայելեք «Հայաստան» պաննոն վիրտուալ իրականությունում